Հոդված 14. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին և փրկարարական աշխատանքներին մասնակցությունը
Հոդված 14. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին և փրկարարական աշխատանքներին մասնակցությունը
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-39-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մարտական կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, փրկարարական ծառայության կանոնագրքերով և կանոնադրություններով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների պահակային ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պահակային ծառայությունը սահմանող իրավական ակտերին համապատասխան:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում պահակային ծառայությունը կարող է կազմակերպվել նաև ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների` փրկարարական ծառայության մեջ չգտնվող անձանց միջոցով: Ռազմականացված պահակային ստորաբաժանումներում պահպանությունն իրականացվում է ծառայողական զենքով` քաղաքացիական պաշտպանության բնագավառի Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.05.05 ՀՕ-124-Ն, լրաց. 07.04.16 ՀՕ-39-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-482-Ն)