Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 16. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 16. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրումը փրկարարական ծառայողներով, ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմով ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանցով իրականացվում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում փրկարարական ծառայությունը կազմակերպվում է փրկարարական ծառայության կանոնագրքերով և կանոնադրություններով սահմանված կարգով:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրման վիճակի և որակի, ստորաբաժանումներում փրկարարական ծառայողների տեղաբաշխման, ծառայության կրման ու կազմակերպման պատասխանատվությունը կրում է Լիազոր մարմնի ղեկավարը:

(16-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, խմբ., փոփ. 07.04.16 ՀՕ-39-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-482-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։