Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 18. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ փրկարարական ծառայողների ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 18. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ փրկարարական ծառայողների ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողները պարտականությունները կատարում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և փրկարարական ծառայության կանոնագրքերով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների կողմից սույն օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը ճառագայթաակտիվ, քիմիական և կենսաբանական միջոցներով վարակված տարածքներում ու աղետի գոտում համարվում է մարտական ծառայություն:
(18-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, փոփ., խմբ. 07.04.16 ՀՕ-39-Ն)