Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 18. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 18. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները զինվորական ծառայության պարտականությունները կատարում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով սահմանված կարգով:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների կողմից սույն օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը ճառագայթաակտիվ, քիմիական և կենսաբանական միջոցներով վարակված տարածքներում ու աղետի գոտում համարվում է մարտական ծառայություն:
(18-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)