Հոդված 19. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների վերացման խնդիրները լուծելիս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են և գտնվում են պետական պաշտպանության ներքո:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների իրավասության սահմաններում առաջացած օրինական պահանջների կատարումը պարտադիր է պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված պաշտոնատար անձանցից, իրավունք չունի միջամտելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված գործունեությանը:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, նրանց կողմից առաջադրված պահանջները չկատարելը, այդ պարտականությունները կատարելիս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
(19-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)