Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-26-ից մինչև 2016-05-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 22. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

գործել է մինչև 2016-05-06Բացել ARLIS-ում

Հոդված 22. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն անհրաժեշտ ռազմական գույքով և հատուկ տեխնիկայով ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմական և հատուկ տեխնիկայի վերանորոգումն իրականացվում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումներում և մասնագիտացված այլ կազմակերպություններում:

(22-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2004 թ. ապրիլի 22

Երևան

ՀՕ-60-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։