Հոդված 8. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ
Հոդված 8. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ
(վերնագիրը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների սահմաններում աջակցում են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին` նրանց վրա դրված պարտականությունները կատարելու գործում:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման նպատակով հատուկ թռիչքային հանձնարարություններ կատարող, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում միջազգային հումանիտար օգնություն իրականացնող օդանավերի վայրէջքը, կայանումը, լցավորումը, թռիչքի նախապատրաստումը և թռիչքն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք, զինվորական պարետները, պետական կառավարման լիազորված մարմինների ավտոտեսչությունների աշխատակիցներն ապահովում են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ծառայողների անարգել արտահերթ տեղափոխումը և երթևեկության անվտանգությունը:
Ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու պաշտոնատար անձինք աջակցում են իրենց կապի միջոցների` քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կողմից առաջնահերթ օգտագործմանը:
Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների` իրենց վրա դրված պարտականությունների կատարման ժամանակ բժշկական սպասարկումն իրականացնում են առողջապահական կազմակերպությունները:
(8-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն)