Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-15-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 16. Ենթակառուցվածքի կառավարչին ներկայացվող հիմնական պահանջները

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 16. Ենթակառուցվածքի կառավարչին ներկայացվող հիմնական պահանջները

1. Ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր է`

1) ունենալ երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա.

2) ունենալ ենթակառուցվածքների տարրեր, տեխնիկական միջոցներ, հատուկ ծրագրային միջոցներ, որոնք օգտագործվում են փոխադրման գործընթացի կազմակերպման համար.

3) ունենալ համապատասխան որակավորմամբ աշխատողներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

4) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող պարտականությունների կատարումը, որոնք կարգավորում են երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների փոխադրումները.

5) երկաթուղային տրանսպորտի ծառայություններ մատուցելու համար հրապարակել ենթակառուցվածքի վերաբերյալ սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված տեղեկատվությունը:

2. Ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր է չխոչընդոտել այլ օպերատորների մուտքը` ապահովելով ենթակառուցվածքից օգտվելու հավասարության սկզբունքը, որը, անկախ փոխադրողների և օպերատորների կազմակերպաիրավական և սեփականության ձևից, բոլորի համար նախատեսում է ենթակառուցվածքի օգտագործման հավասար պայմաններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։