Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-01-ից մինչև 2016-08-06։Բացել գործող տեքստը

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2016-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անձնագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացու) ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.

2) կենսաչափական տվյալներ` օրենքով սահմանված կարգով հավաքվող, պահպանվող և օգտագործվող անձնական տվյալներ, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և հնարավորություն են տալիս քաղաքացուն նույնականացնելու (լուսանկար, ստորագրություն, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմներ, սույն օրենքով նախատեսված դեպքերում` աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմներ).

3) տվյալների էլեկտրոնային պահոց` անձնագրի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է քաղաքացու` սույն օրենքով նախատեսված տվյալները, այդ թվում` կենսաչափական տվյալները:

(3-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-62-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։