Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-01-ից մինչև 2016-08-06։Բացել գործող տեքստը

Հոդված 7. Անձնագիրը անվավեր ճանաչելու հիմքերը

գործել է մինչև 2016-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 7. Անձնագիրը անվավեր ճանաչելու հիմքերը

1. Անձնագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) անձնագիրը կորել է.

4) անձնագիրը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

5) անձնագիրը կեղծվել է.

6) անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) քաղաքացին անձնագիրը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում.

8) անձը մահացել է:

2. Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին, այլ պետությունում գտնվելու դեպքում` տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում անձնագիրը համարվում է անվավեր, իսկ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր է ճանաչվում ոստիկանության մարմնի որոշմամբ:

4. Մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։