Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 7 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

Հոդված 8.1. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին հանրապետական հանձնաժողովի եզրակացությունը և իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշումը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8.1. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին հանրապետական հանձնաժողովի եզրակացությունը և իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշումը

(վերնագիրը լրաց. 21.06.18 ՀՕ-346-Ն)

1. Հանրապետական հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ եզրակացություն է կայացնում նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով, եթե հանձնաժողովի նիստին ներկա է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացու դիմումը քննարկելու և դրա վերաբերյալ եզրակացություն կայացնելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ ամիսը:

2. Դիմումը քննարկելուց հետո հանրապետական հանձնաժողովը եզրակացություն է կայացնում դիմումատուին նրա նախընտրած այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ դիմումը մերժելու մասին:

3. Դիմումը բավարարելու և դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին եզրակացության մեջ նշվում են նաև այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում դիմումատուի կողմից կատարվող աշխատանքների տեսակը և բնույթը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված անձանց կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դիմումը մերժելու եզրակացության մեջ նշվում են դիմումը մերժելու հիմքերը:

4. Դիմումատուին այլընտրանքային զինվորական ծառայության ուղարկելու մասին եզրակացությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է պաշտպանության նախարարին՝ քաղաքացուն այլընտրանքային զինվորական ծառայության ուղարկելու որոշում կայացնելու համար: Դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին եզրակացությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարին՝ քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու համար: Հանրապետական հանձնաժողովի եզրակացություններն ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, սույն մասում նշված համապատասխան իրավասու պետական կառավարման մարմինների ղեկավարները, հաշվի առնելով Հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները, ընդունում են հրաման քաղաքացուն համապատասխան այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ քաղաքացու դիմումը մերժելու մասին: Համապատասխան իրավասու պետական կառավարման մարմինները ընդունած հրամանի և հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են դիմումատուին և նրա զինվորական հաշվառման տարածքային զինվորական կոմիսարիատ, հանրապետական հանձնաժողով, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

5. Հանրապետական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա ընդունված՝ իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանները դատական կարգով վիճարկելիս դատարանում հանդես է գալիս իրավասու պետական կառավարման մարմինը:

(8.1-ին հոդվածը լրաց. 02.05.13 ՀՕ-31-Ն, 20.12.17 ՀՕ-4-Ն, լրաց., փոփ., խմբ. 21.06.18 ՀՕ-346-Ն)

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Քաղաքացու դիմումը` պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին կարող է մերժվել, եթե այլընտրանքային ծառայության մասին`

1) դիմում ներկայացրած քաղաքացին երկրորդ անգամ կանչվում է հանրապետական հանձնաժողովի նիստին և անհարգելի պատճառով չի ներկայանում.

2) դիմումատուն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.

3) դիմումն ակնհայտ անհիմն է:

(մասն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-31-Ն)

(9-րդ հոդվածը փոփ. 22.11.04 ՀՕ-162-Ն, փոփ., խմբ., լրաց. 02.05.13 ՀՕ-31-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-346-Ն)

ՀՈԴՎԱԾ 10. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹՈՂՆԵԼԸ

(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-31-Ն)

ՀՈԴՎԱԾ 11. Այլընտրանքային ծառայության հետ կապված վեճերի լուծումը

(վերնագիրը խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն)

1. Այլընտրանքային ծառայության հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

(11-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, 02.05.13 ՀՕ-31-Ն)

ՀՈԴՎԱԾ 12. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԿԱՄ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼԸ

(հոդվածն ուժը կորցրել է 20.12.17 ՀՕ-4-Ն)

ՀՈԴՎԱԾ 13. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

Զինվորական կոմիսարիատը, համապատասխան իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, զորակոչիկին հանձնում է ծանուցագիր` այլընտրանքային ծառայության մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ: Այլընտրանքային ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը համարվում է այլընտրանքային ծառայության սկիզբ:

(13-րդ հոդվածը փոփ. 22.11.04 ՀՕ-162-Ն, 02.05.13 ՀՕ-31-Ն, 21.06.18 ՀՕ-346-Ն)

ՀՈԴՎԱԾ 14. Այլընտրանքային ծառայության կազմակերպումն ու իրականացումն ապահովելը

(վերնագիրը խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն)

1. Այլընտրանքային զինվորական ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (մարմինները):

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում:

5. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Այլընտրանքային ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

(14-րդ հոդվածը խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն)

ՀՈԴՎԱԾ 15. այլընտրանքային ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ

(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-31-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։