Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 10

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10.

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2․1-ին մասով նախատեսված դեպքերի, և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած հարկային պարտավորությունների վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած հարկային պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած և չկատարված կամ չգանձված հարկային պարտավորությունների ապահովման՝ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված՝ գանձման և (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-րդ օրվանից, և չկատարված հարկային պարտավորությունների ապահովման և հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները:

2․1․ Սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.12.24 ՀՕ-492-Ն)

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024 թ. մարտի 25

Երևան

ՀՕ-104-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։