Հոդված 10
Հոդված 10.
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած հարկային պարտավորությունների վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած հարկային պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած և չկատարված կամ չգանձված հարկային պարտավորությունների ապահովման՝ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված՝ գանձման և (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-րդ օրվանից, և չկատարված հարկային պարտավորությունների ապահովման և հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2024 թ. մարտի 25
Երևան
ՀՕ-104-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: