Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.
«Հոդված 3.1. Մաքսային ծառայողը
1. Մաքսային ծառայողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է մաքսային ծառայության պաշտոն և իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է մաքսային ծառայության կադրերի ռեզերվում և վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:»: