Հոդված 1
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը:
2. Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը շնորհվում է երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների՝ գիտության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:»: