Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2․ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով շնորհված Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի, Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչումները պահպանում են իրենց իրավաբանական ուժը, իսկ պատվավոր կոչումների արժանացած անձինք և կոլեկտիվները շարունակում են օգտվել Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված իրավունքներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից, այդ թվում՝ շարունակում են ստանալ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 1335-Ն որոշմամբ սահմանված ամենամսյա պատվովճարը։

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2024 թ. մարտի 25

Երևան

ՀՕ-119-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։