Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 5.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «կոչումներ» բառը փոխարինել «կոչում» բառով.
2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Վարչապետը նախաձեռնություն դրսևորելիս կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կամ մարմինների կողմից առաջարկություն ստանալիս խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել Վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդատվական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):».
3) 8-10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: