Գլուխ 2 · ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ
Հոդված 8. Մահվան փաստի հաստատումը
Հոդված 8. Մահվան փաստի հաստատումը
Փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող են վերցվել մարդու ուղեղային մահվան փաստը հաստատելուց հետո: Ուղեղային մահվան փաստը հաստատում է բժշկական հանձնաժողովը, որի կազմը և գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմինը: Բժշկական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել փոխպատվաստում իրականացնող բժիշկները և փոխպատվաստման աշխատանքների հետ կապված այլ անձինք: