Գլուխ 2 · ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ
Հոդված 9. Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվությունը
Հոդված 9. Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվությունը
Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվում է դատաբժշկական փորձաքննության անցկացում, ապա թույլտվություն պետք է տրվի նաև դատաբժշկական փորձագետի կողմից: