Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-07-14-ից մինչև 2011-10-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը

գործել է մինչև 2011-10-27Բացել ARLIS-ում

Հոդված 3. Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը

Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կենդանի դոնորից փոխպատվաստման նպատակով կարող է վերցվել միայն զույգ օրգաններից մեկը, կենտ օրգանի մասը կամ հյուսվածքը, որոնց բացակայությունը չի կարող առաջացնել դոնորի կյանքի համար վտանգ ներկայացնող փոփոխություններ:

Մարդուն կարող են փոխպատվաստվել արհեստական և կենդանիներից վերցված օրգաններ ու հյուսվածքներ:

Արհեստական և կենդանիներից վերցված օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։