Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Ռեցիպիենտի համաձայնությունը փոխպատվաստման համար
Հոդված 6. Ռեցիպիենտի համաձայնությունը փոխպատվաստման համար
Փոխպատվաստումն իրականացվում է ռեցիպիենտի գրավոր համաձայնությամբ:
Վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում ռեցիպիենտը գրավոր նախազգուշացվում է սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված հնարավոր բարդությունների մասին:
Եթե ռեցիպիենտի 18 տարին չի լրացել, կամ նա օրենքով սահմանված կարգով ճանաչվել է հաշմանդամ, ապա փոխպատվաստումն իրականացվում է նրա ծնողների կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
Առանց ռեցիպիենտի, նրա ծնողների կամ նրա շահերի օրինական ներկայացուցչի համաձայնության ռեցիպիենտին փոխպատվաստումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, երբ փոխպատվաստման հետաձգումն սպառնում է ռեցիպիենտի կյանքին, իսկ սույն օրենքով սահմանված կարգով համաձայնության ստացումն անհնար է: