Գլուխ 2 · ԿԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 16.1. Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը
Հոդված 16.1. Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը
1․ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում են կերային հավելումների արտադրությունը, ներմուծումը, պահպանումը, բաշխումը, իրացումը և կիրառումը, եթե դրանք գրանցված են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունում։
2․ Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը իրականացվում են Կառավարության սահմանած կարգի համաձայն։
3․ Կերային հավելումների պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
(16.1-ին հոդվածը լրաց. 12.04.24 ՀՕ-211-Ն)