Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-06-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 14. Կերի անվտանգության ոլորտում պետական մարմինների համագործակցությունը

գործել է մինչև 2020-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 14. Կերի անվտանգության ոլորտում պետական մարմինների համագործակցությունը

1. Կերի և կերային հավելումների արտադրության շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում կատարած ուսումնասիրությունների, վերլուծությունների, բացահայտած խախտումների ու թերությունների, հայտնաբերած վտանգավոր կերի և կերային հավելումների մասին տեղեկատվությունը փոխանցում են միմյանց:

2. Կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական մարմինները կերային թունավորումների և համաճարակների բռնկման դեպքում համատեղ մշակում և իրականացնում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։