Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-06-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքի կիրառման ոլորտը

գործել է մինչև 2020-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի կիրառման ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է կերի և կերային հավելումների արտադրության (ներառյալ` առաջնային) և շրջանառության փուլերում ծագած հասարակական հարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների, այդ թվում` կերի շղթայի օպերատորների և կերի անվտանգության համար պատասխանատու (պաշտոնատար) անձանց վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում`

1) ընտանեկան օգտագործման համար նախատեսված կենդանիների կերերի արտադրության, օգտագործման կամ պահման վրա.

2) գենետիկորեն ձևափոխված կերերի արտադրման, օգտագործման (ներառյալ` վերջինիս իրացումը շուկայում), ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման հետ կապված հարաբերությունների վրա.

3) այն կենդանիների կերակրման վրա, որոնք նախատեսված չեն սննդամթերքի պատրաստման համար.

4) ընտանի կենդանիների համար նախատեսված կերերի մանրածախ վաճառքի վրա.

5) Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրվող կերի և կերային հավելումների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ տարանցիկ փոխադրումը կատարվում է բաց տարաներով, որը կարող է վտանգ ներկայացնել կենդանիների և մարդկանց առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։