Գլուխ 2 · ԿԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 12. Հետագծելիությունը
Հոդված 12. Հետագծելիությունը
1. Կերի և կերային հավելումների հետագծելիությունը սահմանվում է և կիրառվում կերի շղթայի բոլոր փուլերում:
2. Կերի շղթայի օպերատորները մշակում և ներդնում են համակարգեր և ընթացակարգեր, որոնք թույլ կտան նույնականացնել իրենց արտադրանք մատակարարող և իրենց կողմից արտադրանք ստացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:
3. Կերի և կերային հավելումների հետագծելիության ընթացակարգերով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց և (կամ) արտադրանքի շարժի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը կերի շղթայի օպերատորները մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են լիազոր մարմնին` վերջինիս պահանջի դեպքում: