Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-06-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԿԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 18. Կերի անվտանգության պետական վերահսկողությունը

գործել է մինչև 2020-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 18. Կերի անվտանգության պետական վերահսկողությունը

1. Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում կերի անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

2. Պետական վերահսկողությունն իրականացվում է`

1) կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում օգտագործվող տեղափոխման միջոցների, արտադրամասերի, պահեստային և այլ տարածքների նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջներին և կանոններին համապատասխանության նկատմամբ.

2) կերի արտադրության համար օգտագործվող հումքին, ջրին, օժանդակ նյութերին, կերային հավելումներին և վերամշակված կերին նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջների և պահման պայմաններին ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.

3) տեխնոլոգիական հրահանգներում ամրագրված տեխնոլոգիական սարքավորումների և տեխնոլոգիական գործելակարգերի (ռեժիմների) ապահովման նկատմամբ.

4) ախտահանող նյութերի և կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների և դրանց պահման պայմանների ապահովման նկատմամբ.

5) մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.

6) օրենքով նախատեսված այլ գործընթացների նկատմամբ:

3. Կերի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։