Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 14 · ԱՌԱՆՁԻՆ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 83. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 83. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը

1. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) պաշտամունքային կառույցները, այդ կառույցների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ծիսական նշանակության և պաշտամունքի առարկաները, ինչպես նաև նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) գույքային իրավունքները բռնագանձման ենթակա չեն։

2. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) մշակութային և կրթական հաստատությունների շենքերը, այդ շենքերի սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, մշակութային արժեք ներկայացնող շարժական գույքը, ինչպես նաև նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) գույքային իրավունքները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի։

3. Այլ կրոնական կազմակերպությունների պաշտամունքային կառույցները, այդ կառույցների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ծիսական նշանակության և պաշտամունքի առարկաները, ինչպես նաև նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող կրոնական կազմակերպության գույքային իրավունքները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։