Հոդված 86. Սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի գույքի և եկամուտների վրա բռնագանձում տարածելը
Հոդված 86. Սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի գույքի և եկամուտների վրա բռնագանձում տարածելը
1. Եթե կատարման ենթակա ակտով պարտավորության կատարումը, հիմնական պարտապանից բացի, դրված է նաև սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի վրա, ապա վերջինիս գույքի և եկամուտների վրա բռնագանձում (ներառյալ արգելանք) տարածվում է միայն հետևյալ պայմաններից առնվազն մեկի առկայության դեպքում.
1) hիմնական պարտապանի գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու հիմքով լոտի մեկնարկային գինը ենթակա չէ նվազեցման, և հիմնական պարտապանը չունի բռնագանձման ենթակա այլ գույք կամ եկամուտներ.
2) հիմնական պարտապանը ճանաչվել է սնանկ, կամ հիմնական պարտապան բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ճանաչվել են անվճարունակ, բացառությամբ եթե կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունն ապահովված է գրավով.
3) կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված գույքը սնանկության վարույթի շրջանակներում կամ արտադատական կարգով իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորության կատարման համար.
4) հիմնական պարտապանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթն ավարտվել է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ կետերով նախատեսված հիմքերով.
5) հիմնական պարտապանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթը պարտապանի գույքի բացակայության կամ դրա վրա բռնագանձում տարածելու անհնարինության պայմաններում ավարտվել է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով, և պարտապանի եկամուտների չափը բավարար չէ դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար.
6) հիմնական պարտապանը մահացել է, և չկա արգելադրված գույք։