Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-09-ից մինչև 2026-07-12։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը։ Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը

գործել է մինչև 2026-07-12Բացել ARLIS-ում

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը։ Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը

1. Սույն օրենքը սահմանում է կատարողական վարույթի իրականացման կարգը։

2. Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքից, սույն օրենքից և այլ նորմատիվ իրավական ակտերից։

3. Սույն օրենքով կարգավորվող դատավարական հարաբերությունների նկատմամբ կիրառվում են համապատասխան դատավարական օրենքի նորմերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

4. Կատարողական վարույթն իրականացվում է դրա շրջանակներում համապատասխան որոշման ընդունման կամ կատարողական գործողության կատարման պահին գործող օրենքով։

5. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս գտնվելու վայր ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, համայնքների, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների վրա՝ այնքանով, որքանով այդ գործողությունը սահմանափակված չէ դատական իմունիտետով և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։