Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-09-ից մինչև 2026-07-12։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 16 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 101. Պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը

գործել է մինչև 2026-07-12Բացել ARLIS-ում

Հոդված 101. Պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու կարգը

1. Պարտապանին եկամուտներ վճարող անձինք պարտավոր են՝

1) հարկադիր կատարողի պահանջով հայտնել եկամուտների վճարման հիմքերի, չափի, ժամկետների և պարբերականության վերաբերյալ տեղեկություններ.

2) հարկադիր կատարողի որոշման հիման վրա պահել և Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին, իսկ հարկադիր կատարողի որոշմամբ նախատեսված դեպքում պահանջատիրոջը փոխանցել եկամուտների պահանջվող մասը.

3) պարտապանին եկամուտների վճարման դադարման, ինչպես նաև նոր եկամուտներ վճարելու մասին հայտնել հարկադիր կատարողին:

2. Եթե պարտապանին եկամուտ վճարող անձը չի կատարում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պարտականությունը, ապա հարկադիր կատարողն իր որոշմամբ այդ անձից բռնագանձում է համապատասխան չափով դրամական միջոցներ։

3. Պարտապանի եկամուտներից կատարվող պահումների չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։