Անցնել բովանդակությանը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 11 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՊԱՐԶԵԼԸ

Հոդված 68. Պարտապանի գույքի և եկամուտների հայտարարագրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 68. Պարտապանի գույքի և եկամուտների հայտարարագրումը

1. Դրամական պահանջով կատարողական վարույթ հարուցելու որոշումը պարտապանին ուղարկելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը պարտապանին ծանուցում է նրան պատկանող և կատարողական վարույթի (ներառյալ դրամական պահանջի ապահովման վարույթի) հարուցման պահին պատկանած գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր (այսուհետ՝ հայտարարագիր կամ առաջին հայտարարագիր) ներկայացնելու պարտականության մասին՝ զգուշացնելով այդ պարտականության խախտման համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին: Ծանուցումը ներառում է նաև նշում այն մասին, որ պարտապանը պարտավոր է հայտարարագրեր ներկայացնել առաջին հայտարարագիրը ներկայացնելուց հետո ձեռք բերվող (ստացվող) գույքի, եկամուտների և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին (այսուհետ՝ հետագա հայտարարագրեր):

2. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ուղարկում է նաև պարտապանի իրավահաջորդին՝ վերջինիս վարույթում ներգրավելու որոշումն ուղարկելու հետ միաժամանակ։ Իրավահաջորդության կարգով վարույթում ներգրավված պարտապանը հայտարարագրում պարտավոր է նշել նաև, թե որ գույքն է ժառանգությամբ ստացել իրավանախորդից։

3. Պարտապանը պարտավոր է առաջին հայտարարագիրը հարկադիր կատարողին ներկայացնել ծանուցումը ստանալուց, իսկ հետագա հայտարարագիրը՝ դրա հիմքը ծագելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում։ Հայտարարագիրը ստորագրում է անձամբ պարտապանը (պարտապան իրավաբանական անձի իրավասու անձը)։

4. Պարտապանը կարող է հետագա հայտարարագիր չներկայացնել, եթե դա թույլատրել է հարկադիր կատարողը։ Հարկադիր կատարողը կարող է թույլատրել չներկայացնել հետագա հայտարարագրեր, եթե պարտապանի մինչև այդ պահը պարզված գույքի արժեքը բավարար է կատարման ենթակա ակտի պահանջը կատարելու համար։

5. Պարտապանից հայտարարագիր չի պահանջվում, եթե նրա նկատմամբ դրամական պահանջի հարկադիր կատարման և դրամական պահանջի ապահովման բոլոր վարույթներով կիրառված արգելանքների չափերի հանրագումարը չի գերազանցում 100 հազար դրամը։

6. Հայտարարագրի ձևը և դրա ներկայացման կարգը սահմանվում են արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։