Հոդված 9. Կատարողական վարույթի մասնակիցների ներկայացուցիչները
Հոդված 9. Կատարողական վարույթի մասնակիցների ներկայացուցիչները
1. Կատարողական վարույթի մասնակիցները կարող են վարույթին մասնակցել անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով, ընդ որում՝ ներկայացուցչի մասնակցությունը և վարույթի մասնակցի անձնական մասնակցությունը միմյանց չեն բացառում։
2. Կատարողական վարույթի մասնակիցներին նրանց իրավունքների ողջ ծավալով ներկայացնում են նրանց ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչները, որոնք նաև կարող են վարույթին մասնակցելը լիազորել այլ անձի։ Ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչներ են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ միջազգային կազմակերպության դեպքում՝ միջազգային իրավունքի նորմերով կամ այդ կազմակերպության կանոնադրությամբ նման կարգավիճակ ունեցող անձինք։
3. Եթե կատարողական վարույթի մասնակիցը պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք օրենքով կամ կատարման ենթակա ակտով կարող է կատարել միայն անձամբ, ապա նա իրավունք չունի գործելու ներկայացուցչի միջոցով։