Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-09-ից մինչև 2026-07-12։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 6 · ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

Հոդված 32. Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը պահանջատիրոջ կողմից

գործել է մինչև 2026-07-12Բացել ARLIS-ում

Հոդված 32. Հարկադիր կատարման դիմում ներկայացնելը պահանջատիրոջ կողմից

1. Պահանջատերը հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացնել կատարման ենթակա ակտի ինչպես ամբողջ եզրափակիչ մասը, այնպես էլ դրա մի մասը կատարելու պահանջով:

2. Պահանջատերը հարկադիր կատարման մեկ դիմումում կարող է միավորել կատարման ենթակա միևնույն ակտով մեկից ավելի պարտապանների նկատմամբ կատարողական վարույթներ հարուցելու պահանջներ:

3. Եթե կատարման ենթակա ակտը կայացվել է հօգուտ մի քանի անձի, ապա այդ անձանցից յուրաքանչյուրը հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացնել միայն իր օգտին կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ՝ կատարման ենթակա ակտի համապատասխան մասով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։