Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-09-ից մինչև 2026-07-12։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 15 · ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 92. Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին ընդհանուր դրույթները

գործել է մինչև 2026-07-12Բացել ARLIS-ում

Հոդված 92. Գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին ընդհանուր դրույթները

1. Եթե բռնագանձման ենթակա գույքը (ներառյալ հիմնական պարտավորությամբ պարտապան չհանդիսացող երրորդ անձ գրավատուի գույքը) ծանրաբեռնված է պահանջատեր չհանդիսացող անձանց գրավի իրավունքներով, ապա հարկադիր կատարողն այդ գույքի վրա արգելանք դնելուց հետո պահանջատեր չհանդիսացող գրավառուներին ծանուցում է կատարման ենթակա ակտի, այդ ակտով սահմանված պարտքի մնացորդի, դրան հաշվեգրվող գումարների և գրավի առարկայի վրա արգելանք դնելու որոշման մասին։

2. Գրավի առարկայի՝ պահանջատեր չհանդիսացող գրավառուները (բացառությամբ գրավառու պահանջատիրոջ նկատմամբ հաջորդող գրավառուների) պարտավոր են հարկադիր կատարողի պահանջով նրան տրամադրել իրենց գրավի իրավունքով ապահովված պարտավորության էական պայմանների, պարտքի մնացորդի և դրան հաշվեգրվող գումարների մասին տեղեկություններ, ինչպես նաև գրավի իրավունքին և գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու կարգին վերաբերող պայմանագրերի պատճենները։

3. Գրավի առարկան հարկադիր կատարողի կողմից իրացվելու դեպքում առուվաճառքի պայմանագրում նշվում են գույքը գրավառուի պահանջով կամ գրավով չապահովված պահանջատիրոջ պահանջով իրացվելու, ինչպես նաև գույքը պահանջատեր չհանդիսացող գրավառուի գրավի (նախորդող գրավի) իրավունքով ծանրաբեռնված վիճակում իրացվելու մասին տվյալներ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։