Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 12. Արական սեռի այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնում սովորել Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում, կարող են ընդունվել այդ հաստատությունները, եթե նրանց 17 տարին լրանում է ուսման ընդունվելու տարում:

գործել է մինչև 1996-05-27Բացել ARLIS-ում

Հոդված 12. Արական սեռի այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնում սովորել Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում, կարող են ընդունվել այդ հաստատությունները, եթե նրանց 17 տարին լրանում է ուսման ընդունվելու տարում:

Ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսման ընթացքում համարվում են ժամկետային զինվորական ծառայության մեջ և հավասարեցվում են ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին, օգտվում են նրանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում են պարտականություններ:

Առանց ավարտելու այդ հաստատություններից հեռացած (գնացած) անձինք զորակոչվում են ժամկետային զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով:

(12-րդ հոդվածը լրաց. 04.05.95 ՀՕ-133)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։