Գլուխ 3 · ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Հոդված 16. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության զորակոչը և զորացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով տարեկան երկու անգամ` ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Զորակոչի ենթակա քաղաքացիների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(16-րդ հոդվածը լրաց. 08.11.93 ՀՕ-85, փոփ. 27.10.94 ՀՕ-119)