Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Հոդված 21

գործել է մինչև 1996-05-27Բացել ARLIS-ում

Հոդված 21.

Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու և դրանց գործունեությունը վերահսկելու համար զորակոչի ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծում է Հանրապետական զորակոչային հանձնաժողով:Հանձնաժողովի նախագահին հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Հանձնաժողովի անդամներն են` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի և առողջապահության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր սպայակույտի ներկայացուցիչները:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա դրվում է նաև զորակոչվող քաղաքացիների և այլ անձանց բողոքների քննարկումը, ովքեր համաձայն չեն շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների որոշումներին:

Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի որոշման կապակցությամբ զորակոչիկի կամ այլ անձանց բողոքը չի կասեցնում որոշման կատարումը:

Բողոքների կապակցությամբ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդունած որոշումները դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում կարող են գանգատարկվել ժողովրդական դատարան:

(21-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85, խմբ. 27.10.94 ՀՕ-119)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։