Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՆԱԼԸ

Հոդված 25

գործել է մինչև 1996-05-27Բացել ARLIS-ում

Հոդված 25.

Ուսումը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`

1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին: Այդ հաստատությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում և մագիստրատուրայում սովորողներին.

3) միջնակարգ հանրակրթական դպրոցների, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին` մինչև նրանց ավարտելը, բայց ոչ ավելի, մինչև 19 տարին լրանալը, եթե նրանք միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունվելուց առաջ չեն ստացել միջնակարգ կրթություն:

Բարձրագույն ուսումնական հաստատություններից, միջնակարգ հանրակրթական դպրոցներից, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններից անբավարար առաջադիմության կամ անկարգապահության համար հեռացված կամ երկրորդ անգամ նույն կուրսում կամ դասարանում սովորելու համար մնացած անձինք, ինչպես նաև սույն օրենքի 24 կամ 26 հոդվածներով չնախատեսված հիմքերով ուսման տարեկետում ստացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը:

(25-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85, 04.05.95 ՀՕ-133)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։