Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 18. Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում Կառավարության իրավասությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում Կառավարության իրավասությունները

1. ՄԿՈՒ բնագավառում Կառավարության իրավասություններն են`

1) հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում է պետական ՄՈՒՀ-եր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով որոշում է պետության մասնակցությամբ հանրային ՄՈՒՀ-ի ստեղծման, վերակազմակերպման, մասնակցությունից դուրս գալու և գործունեության դադարեցման հարցերը.

2) հաստատում է պետական ՄՈՒՀ-երի օրինակելի կանոնադրությունը.

3) հաստատում է մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորման կարգն ու պայմանները.

4) հաստատում է ՄՈՒՀ-երի հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետը.

5) հաստատում է ՄՈՒՀ-երի ներքին և արտաքին գնահատման չափանիշները, որակի ապահովման արտաքին գնահատման կարգը, որակի արտաքին գնահատման կամ հավաստման կառույցների ստեղծման և ճանաչման կարգը.

6) հաստատում է պետական ՄՈՒՀ-ի տնօրենի մրցութային ընտրության կարգը.

7) հաստատում է ՄՈՒՀ-ի ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը.

7.1) հաստատում է ՄՈՒՀ-ի տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգը և չափը.

8) հաստատում է պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ պետական բյուջեից ֆինանսավորման (ինստիտուցիոնալ ֆինանսավորման) կարգը, գործակիցները և նորմատիվները.

9) սահմանում է պետության կողմից լրիվ (ամբողջական) կամ մասնակի կրթաթոշակ տրամադրվելու կարգը, այդ թվում՝ չափանիշները, հիմքերը, դեպքերը և կրթաթոշակի չափերը.

9.1) հաստատում է մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտների) որակավորումներով (ուղղվածությամբ) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տարեկան ֆինանսավորում տրամադրելու կարգը.

9.2) հաստատում է մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտների) և դրանց որակավորումների տարեկան ցանկը.

10) հաստատում է պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ (ամբողջական) կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ ՄՈՒՀ-երի հատկացնելու կարգը.

11) հաստատում է պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա լրիվ (ամբողջական) կամ մասնակի կրթաթոշակի ձևով ընդունելության տեղերը՝ ըստ որակավորումների (ուղղվածության).

12) հաստատում է պետական և հանրային ՄՈՒՀ-երի՝ նպատակային ուսուցման, այդ թվում՝ պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող որակավորումներով կամ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման կարգը.

13) հաստատում է մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորումը հավաստող դիպլոմի և դրա հավելվածի ձևերը.

14) հաստատում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը.

15) հաստատում է ՄՈՒՀ-եր օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը.

16) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։

(18-րդ հոդվածը լրաց., փոփ. 18.06.26 ՀՕ-288-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։