Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-20-ից մինչև 2026-08-15։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-08-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 19. Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

գործել է մինչև 2026-08-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 19. Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

1. ՄԿՈՒ բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են՝

1) հաստատում է ոլորտային որակավորման շրջանակի մասնագիտական կրթության յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիրը.

1.1) հաստատում է մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերի և ցանկերի, համապատասխան մակարդակի որակավորումների շրջանակային նկարագրի, որակավորումն ապահովող կրթական ծրագրի և դրա ուսումնամեթոդական փաթեթի (ուսումնական մոդուլների, ուսումնական պլանների) մշակման կարգն ու մեթոդաբանությունը.

2) սահմանում է ՄԿՈՒ ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի ներդրման և գործարկման կարգը.

3) սահմանում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի իրականացման կարգն ու մեթոդաբանությունը.

4) հաստատում է փորձարկվող կրթական ծրագրերի երաշխավորման պայմանները, նախագծերի փորձարկման, հաստատման, ինչպես նաև վաղաժամկետ դադարեցման հիմքերն ու կարգը.

5) հաստատում է փորձարարական ծրագրերը և նախագծերը, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում վաղաժամկետ դադարեցնում է դրանք.

6) իրականացնում է մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզավորումը.

7) սահմանում է պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը.

8) սահմանում է պետական ՄՈՒՀ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման, հաստատման և այդ ծրագրի կատարման մասին հաշվետվությունների ներկայացման կարգը.

9) (կետն ուժը կորցրել է 06.05.26 ՀՕ-195-Ն)

10) սահմանում է ՄԿՈՒ համակարգի գործունեության մշտադիտարկման և գնահատման իրականացման կարգը.

11) սահմանում է համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի կազմակերպման նախահաշվի կազմման չափանիշները.

12) սահմանում է ՄՈՒՀ ընդունելության կարգը.

12.1) հաստատում է ուսումնառությունը դադարեցրած կամ մեկ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխվելու կամ մեկից ավելի կրթական ծրագրերով կրթություն ստանալու միջոցով կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման որոշակի փուլ մուտք գործելու և ուսումնառությունը շարունակելու համար ընդունելության կարգը.

13) (կետն ուժը կորցրել է 18.06.26 ՀՕ-288-Ն)

14) (կետն ուժը կորցրել է 18.06.26 ՀՕ-288-Ն)

15) (կետն ուժը կորցրել է 18.06.26 ՀՕ-288-Ն)

16) (կետն ուժը կորցրել է 18.06.26 ՀՕ-288-Ն)

17) սահմանում է ՄՈՒՀ-ի վարչական, կառավարման գործառույթ իրականացնող, ուսումնաօժանդակ և մանկավարժական պաշտոնների նկարագրերին ներկայացվող հիմնական չափանիշները.

18) սահմանում է ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգը, մրցույթ չհայտարարելու դեպքերը.

19) հաստատում է ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների վերապատրաստումների կարգն ու ժամանակացույցը, ծրագրային ուղղությունները.

20) սահմանում է ՄՈՒՀ-երի մանկավարժական աշխատողների ատեստավորման, ատեստավորման հանձնաժողովների ձևավորման և դրանց գործունեության կարգը.

21) սահմանում է մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը, տարակարգի շնորհման հանձնաժողովի ձևավորման, դրա գործունեության և տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, տարակարգի բնութագրիչները.

22) սահմանում է պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման, վերահանձնման, պետական որակավորող հանձնաժողովի ձևավորման, ինչպես նաև սահմանված ժամկետից շուտ կամ ուշ որակավորում շնորհելու կարգը.

23) սահմանում է սույն օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ակադեմիական տեղեկանքի ձևը, ՄՈՒՀ-ի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման, պահպանման, կրկնօրինակի տրամադրման կարգը.

24) սահմանում է հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթական ծրագրերում միջնակարգ կրթության երրորդ մակարդակի պետական բաղադրիչով սահմանված առարկաների նվազագույն ցանկն ու ծավալը.

25) սահմանված կարգով և ձևով տրամադրում է ՄՈՒՀ-ի, այդ թվում՝ վերակազմակերպված կամ լուծարված, ավարտական փաստաթղթի կրկնօրինակը՝ արխիվային հիմքերի առկայության դեպքում.

26) սահմանում է ՄՈՒՀ-ի անվանակոչության կարգը.

27) սահմանում է ՄՈՒՀ-երի «Տարվա լավագույններ» մրցույթի անվանակարգերը, ներկայացվող պահանջները և անցկացման կարգերը, խրախուսման եղանակները.

28) սահմանում է ՄՈՒՀ-երի «Լավագույն ուսանողներ» մրցույթի չափանիշները, անվանական կրթաթոշակների չափը և մրցույթի անցկացման կարգը.

29) սահմանում է ՄՈՒՀ-երում գործածվող փաստաթղթերի ցանկը և հաստատում դրանց լրացման (գործածման) կարգը.

30) կազմակերպում է ՄԿՈՒ արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ներառականությանն ուղղված ուսումնամեթոդական գրականության և օժանդակ նյութերի, կրթության մատչելիության ապահովման վերաբերյալ ուղեցույցների մշակումը և համակարգում է ՄՈՒՀ-երին մեթոդաբանական աջակցության տրամադրումը.

31) սահմանում է պետական ՄՈՒՀ-ի ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը.

31.1) սահմանում է մասնագիտական կրթության մակարդակներում մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման կարգը.

32) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։

(19-րդ հոդվածը փոփ. 06.05.26 ՀՕ-195-Ն, լրաց., փոփ., խմբ. 18.06.26 ՀՕ-288-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։