Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-20-ից մինչև 2026-08-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 13. ՄՈՒՀ-ի հավատարմագրումը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 13. ՄՈՒՀ-ի հավատարմագրումը

1. ՄՈՒՀ-ի հավատարմագրումն իրականացնում են որակի գնահատման կամ հավաստման կառույցները (այսուհետ՝ մասնագիտացված կառույց)՝ օրենքով սահմանված կարգով։ ՄՈՒՀ-ի հավատարմագրման կարգը, չափանիշները և հավատարմագրի գործողության ժամկետները հաստատում է Կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ:

2. Պետությունն ապահովում է ՄՈՒՀ-երի և դրանց կրթական ծրագրերի hավատարմագրման չափանիշների և տվյալների միջազգային փոխճանաչելիությունը և համադրելիությունը, ինչպես նաև hավատարմագրված ՄՈՒՀ-երի և դրանց կրթական ծրագրերի վերաբերյալ տվյալների հասանելիությունը միջազգային հարթակներում։

3. Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի և որակավորման լիցենզիան ստանալուց հետո ՄՈՒՀ-ը համարվում է նախահավատարմագրված մինչև սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված ՄՈՒՀ-երի հավատարմագրման կարգով, չափանիշներով և հավատարմագրման գործողության ժամկետով ՄՈՒՀ-ի հավատարմագրումը։ Նախահավատարմագրումը հավատարմագրված լինելուն համարժեք ժամանակավոր կարգավիճակ է, որի ընթացքում ՄՈՒՀ-ը կարող է իրականացնել սույն օրենքով սահմանված իր գործառույթները:

(13-րդ հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-288-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։