Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-16-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 24. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորումը

1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)՝ օրենքով սահմանված կարգով:

2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական համակարգը ըստ կառավարության սահմանած չափի և հատկացումների ֆինանսավորվում է պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից:

3. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ են՝

1) սեփական միջոցները, որոնք գոյանում են ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ և օրենքով չարգելված գործունեության այլ տեսակներից.

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, դրամաշնորհներն ու վարկերը.

3) Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները:

4. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները սահմանված կարգով իրականացնում են իրենց տնտեսական և ֆինանսական գործունեության հաշվապահական հաշվառումը։

5. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում տնտեսական և ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրենց լիազորությունների սահմանում իրականացնում են լիազորված մարմինները:

6. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` կառավարության սահմանած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։