Հոդված 24. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորումը
Հոդված 24. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորումը
1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)՝ օրենքով սահմանված կարգով:
2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական համակարգը ըստ կառավարության սահմանած չափի և հատկացումների ֆինանսավորվում է պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից:
3. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ են՝
1) սեփական միջոցները, որոնք գոյանում են ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ և օրենքով չարգելված գործունեության այլ տեսակներից.
2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, դրամաշնորհներն ու վարկերը.
3) Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները:
4. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները սահմանված կարգով իրականացնում են իրենց տնտեսական և ֆինանսական գործունեության հաշվապահական հաշվառումը։
5. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում տնտեսական և ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրենց լիազորությունների սահմանում իրականացնում են լիազորված մարմինները:
6. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` կառավարության սահմանած կարգով: