Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20.

Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինները

1. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմիններն են՝

1) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը,

2) հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը:

2. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների անդամները չեն վարձատրվում, բացառությամբ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի և նրա տեղակալի, ինչպես նաև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերի:

3. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների լիազորությունները, կազմավորման կարգը և գործառույթները սահմանվում են սույն օրենքով և հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։