Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) դատարանի կողմից արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց նշանակված լինելու դեպքում ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ։».

2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հաշտարարության կողմերին պարզաբանել իր դերը, հաշտարարության գործընթացի բնույթն ու էությունը, առավելությունները, հաշտարարության վարման կարգը, հաշտության համաձայնության և անհրաժեշտության դեպքում՝ նման համաձայնություն ձեռք չբերելու հետևանքները.».

3) 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) մասնակցել սույն օրենքով նախատեսված հաշտարարների վերապատրաստման դասընթացներին.».

5) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) հաշտարարության կողմի՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցող նշանների առկայության դեպքում ընտանիքում ենթադրաբար բռնության ենթարկված կողմին տեղեկացնել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված իրավունքների պաշտպանության եղանակների մասին:»:

(4-րդ հոդվածը խմբ. 12.04.24 ՀՕ-176-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։