Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11.

Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «հիմունքներով» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 3-րդ մասը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա հաշտարարի վարձատրության գումարը վճարելու պարտականությունը կրում է հաշտարարությունը նախաձեռնած կողմը` կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում։ Հաշտարարի վարձատրության գումարը վճարելու պարտականությունը կողմերը կրում են հավասարաչափ, եթե հաշտարարությունն իրականացվել է երկու կողմի նախաձեռնությամբ։».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-12-րդ մասերով.

«6. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը սահմանում է հաշտարարի վարձատրության գումարի միջին ուղենիշային գնացուցակ:

7. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման համար հաշտարարի վարձատրության դրույքաչափը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Կողմերի համաձայնության առկայության դեպքում հաշտարարի վարձատրության չափը կարող է գերազանցել Կառավարության որոշմամբ սահմանված՝ հաշտարարի վարձատրության դրույքաչափերը:

8. Դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարության իրականացման վարձատրության դրույքաչափը սահմանվում է Կառավարության որոշմամբ։

9. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարությունն անվճարունակ ֆիզիկական անձանց համար անվճար է: Սույն մասի իմաստով՝ անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որի ամսական եկամուտը չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը, որը չունի համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ և, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց: Սույն մասով նախատեսված անվճարունակության հաստատման համար անձը հաշտարարին ներկայացնում է գրավոր հայտարարագիր անվճարունակության պահանջներին համապատասխանության վերաբերյալ: Հայտարարագրի ձևը, դրանում լրացման ենթակա տվյալները և կարգը հաստատում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհուրդը:

10. Երկու կողմի նախաձեռնությամբ հաշտարարության իրականացման դեպքում, եթե կողմերից մեկը սույն հոդվածի 9-րդ մասի իմաստով անվճարունակ ֆիզիկական անձ է, ապա հաշտարարության մյուս կողմը չի ազատվում մինչև երկու ժամ իրականացվող հաշտարարության դիմաց հաշտարարին համամասնորեն վճարելու պարտականությունից։

11. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում հաշտարարությունը շարունակելու կողմերի համաձայնության առկայության դեպքում հաշտարարի վարձատրության չափը հաշտարարության իրականացման շարունակվող ժամանակահատվածի համար որոշվում է կողմերի և հաշտարարի փոխադարձ համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սահմանվող հաշտարարի վարձատրության գումարի միջին ուղենիշային գնացուցակը, իսկ դրա սահմանված չլինելու դեպքում՝ համապատասխանաբար սույն հոդվածի 7-րդ կամ 8-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմամբ սահմանված վարձատրության չափը:

12. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կազմվել է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն, և հաշտարարության ավարտից հետո նույն անձանց միջև նույն առարկայի մասին և նույն փաստական հիմքերով գործով դատարան ներկայացվել է հայցադիմում, և հայցվորը օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա հայցը մերժվելու կամ մասնակի բավարարվելու դեպքում հայցվորին վճարվում է փոխհատուցում պետական բյուջեից` Կառավարության սահմանած չափով և կարգով՝ մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության գումարի վճարման համար։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։