Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.

«Հոդված 12.1. Առցանց հաշտարարությունը

1. Կողմերի փոխադարձ համաձայնության առկայության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում հաշտարարությունը կարող է իրականացվել առցանց եղանակով՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր հասանելի տեխնոլոգիաների զուգակցմամբ:

2. Առցանց հաշտարարության նկատմամբ կիրառելի են սույն օրենքով նախատեսված կանոններն այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով կամ չի բխում առցանց հաշտարարության էությունից:

3. Առցանց հաշտարարության իրականացման դեպքում հաշտարարության գործընթացն ավարտված համարելու մասին արձանագրությունը կողմի ցանկությամբ հաշտարարի կողմից կարող է տրամադրվել էլեկտրոնային եղանակով` ուղարկելով հաշտարարության գործընթացն ավարտված համարելու մասին էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված արձանագրությունը։ Սույն մասով նախատեսված դեպքում կողմերի ստորագրությունը հաշտարարության գործընթացն ավարտված համարելու մասին արձանագրությունում անհրաժեշտ չէ։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։