Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.

Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաշտարարության գործընթացն ավարտվում է, եթե՝

1) կողմերի միջև կնքվում է վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնություն.

2) հաշտարարը հայտարարում է այնպիսի հանգամանքների առկայության մասին, որոնք բացառում են վեճը հաշտարարության միջոցով լուծելու հնարավորությունը.

3) կողմերի միջև առկա է համաձայնություն առանց հաշտության համաձայնություն կնքելու հաշտարարության գործընթացի ավարտման վերաբերյալ.

4) կողմերից մեկը հաշտարարին գրավոր հայտնում է առանց հաշտության համաձայնություն կնքելու հաշտարարության գործընթացի ավարտման ցանկության մասին.

5) կողմերից մեկը հաշտարարին գրավոր հայտնում է հաշտարարության գործընթացին մասնակցելուց հրաժարվելու մասին.

6) կողմը հաշտարարին թեև գրավոր չի հայտնում հաշտարարության գործընթացին մասնակցելուց հրաժարվելու մասին, սակայն առանց հարգելի պատճառի հրաժարվում է մասնակցել հաշտարարության առաջին հանդիպմանը.

7) հաշտարարության իրականացման ընթացքում ի հայտ է եկել սույն օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանք կամ փոխկապակցվածության հիմք, և սույն օրենքով սահմանված կարգով հաշտարարը և կողմերը չեն որոշել անտեսել այդ հիմքը.

8) հաշտարարը հայտարարում է երեխայի լավագույն շահի պաշտպանության նպատակով հաշտարարության ավարտման անհրաժեշտության մասին:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ և 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում կողմերի և հաշտարարի միջև ստորագրվում է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն, որը ոչ ուշ, քան հաջորդ օրը տրամադրվում է կողմերին: Եթե կողմը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա հաշտարարն այդ մասին նշում է կատարում արձանագրությունում։ Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունն ստորագրվում է հաշտարարի և ներկայացած կողմի միջև, հաշտարարը նշում է կատարում արձանագրությունում մյուս կողմի չստորագրելու մասին։

1.2. Եթե հաշտարարությունն սկսվել է դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու հիմքով, ապա հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է նաև դատարան:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հաշտարարության գործընթացն ավարտվում է ֆիզիկական անձ կողմերից մեկի մահվամբ կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով մահացած ճանաչվելով կամ իրավաբանական անձ կողմի լուծարմամբ:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։