Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-01-01-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 8. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման ֆինանսավորումը

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 8. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման ֆինանսավորումը

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման ֆինանսավորումն իրականացվում է ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով:

2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման և պահպանման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Բյուջետային ծախսային ծրագրերի գլխավոր կարգադրիչը պետական ճանապարհային մարմինն է: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման ֆինանսավորումն իրականացվում է ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով:

(8-րդ հոդվածը լրաց. 28.06.19 ՀՕ-118-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։