Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման և (կամ) շահագործման թույլտվությունը
Հոդված 5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման և (կամ) շահագործման թույլտվությունը
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության անվտանգության և շահագործման պայմանների ապահովման նպատակով ճանապարհների կառուցման և (կամ) շահագործման թույլտվությունը տալիս է պետական ճանապարհային մարմինը:
2. Թույլտվությունը տրվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ցանկը, ինչպես նաև թույլտվություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: